|
Ողջունում ենք Ձեզ«Ալիք» հյուրանոցային համալիրում:
«Ալիք» հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում,
անտառային բնության գրկում, հիանալի մի վայր, որտեղ բնությունը դարձել է
հանգստի հրաշալի գոտի:
Մասնագիտացված աշխատակազմ, ժամանակակից աշխատաոճ գեղեցիկ միջավայր, մաքուր
և կազդուրիչ օդ, հանգիստը վայելելու իդեալական պայմաններ, բուժիչ
շոգեբաղնիք, յուրօրինակ լողավազան, ամենատարբեր ուտեստներով լի խոհանոց,
հարմարավետ կահավորված սենյակներ, մանկական խաղասրահ և այն ամենը` ինչը ձեր
օրը կդարձնի հետաքրքիր և դուք ձեզ կզգաք հանգստի լիարժեք պայմաններում:

«Ալիք» հյուրանոցային համալիրի «Սոֆիա» ռեստորանում կազմակերպվում են հարսանյաց հանդեսներ, ծննդյան և այլ ուրախ հանդիսություններ: Մեզ մոտ են անցկացվում նաև ամենախստապահանջ կազմակերպությունների սեմինարներն ու ընթացիկ հաշվետվությունները:
Մեր համալիրում ամեն ինչ արված է հյուրերի ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար:
Եթե Դուք կարիք ունեք մի փոքր թուլանալու և հանգստանալու առօրյա հոգսերից, չեք կարող ավելի լավ տեղ գտնել քան«Ալիք» հյուրանոցային համալիրը: |