ՀԱՄԱՐՆԵՐ
Հյուրանոցի համարները կահավորված են եվրոպական չափանիշներին համապատասխան կահույքով, ամեն ինչ արված է լիակատար հանգիստ ապահովելու համար: Յուրաքանչյուր համար ունի իր սանհանգույցը, լոգարանը մշտական տաք և սառը ջրով: Հյուրանոցն ունի երկտեղանոց, 3-4 տեղանոց /կիսալյուքս/ և 6-7 տեղանոց /լյուքս/ համարներ: Ինչպես նաև մեկ տնակ և մեկ VIP առանձնատուն իր ավտոտնակով: Սենյակներն ապահովված են գործնական նպատակով ճանապարհորդող մարդկանց համար հարմարավետ և արդյունավետ աշխատանքը կազմակերպելու աշանհրաժեշտ հնարավորություններով:
Համարների գնային համակարգը փոփոխվում է սեզոնային և ոչ սեզոնային շրջաններին համապատասխան:
Սեզոնային շրջանը - հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը և դեկտեմբերի 20-ից Մարտի 15-ը:
Ոչ սեզոնային շրջանը - Մարտի 15-ից հունիսի 15-ը և Սեպտեմբերի 15-ից Դեկտեմբերի 20-ը:
Տուրիստական կազմակերպություններին առաջարկում ենք համագործակցություն` սեզոնային շրջանում առաջարկում ենք 7% , իսկ ոչ սեզոնային շրջանում` 10% միջնորդավճար: