ՌԵՍՏՈՐԱՆ
Հանգստյան տան «Սոֆիա» ռեստորանը ինքնատիպ և հարմարավետ կառուցված շինություն է` մասնաշենքերից առանձին:
Ռեստորանի խոհանոցում աշխատում են փորձառու խոհարարներ, իսկ սպասարկող անձնակազմն ունի աշխատանքային փորձ և բարձր վարպետություն:
Այստեղ կարելի է համտեսել շատ ու շատ ճաշատեսակներ, էկզոտիկ խորտիկներ, շատ համեղ ուտեստներ:
Ռեստորանում ցանկության դեպքում կարելի է ունկնդրել հաճելի կենդանի երաժշտություն, որը ապահովում են ռեստորանի շնորհաշատ երաժիշտները և ինչպես նաև հրավիրված ճանաչված աստղերը: Տոնական օրերին տեղի են ունենում բարձր մակարդակով կազմակերպված շոու ծրագրեր: Այստեղ հանգստացողները կատարում են իրենց նախաճաշը, ճաշը և ընթրիքը:
Հանգստացողը կարող է նաև ճաշերից օգտվել իր համարում` նախօրոք կատարելով պատվերը:
«Սոֆիա» ռեստորանում կազմակերպվում են հարսանյաց հանդեսներ, ծննդյան և այլ ուրախ հանդիսություններ:
Իսկ Ամանորյա տոնակատարությունները «Սոֆիայում» անցնում են անհամեմատ ուրախ և տպավորիչ, ինչում կարող եք համոզվել մայն հյուրընկալվելով «Ալիք» հանգստյան տանը: